Միջոցառումներ

<<Դեպի անկախություն.1918>>

Սիսիանի հ 2 հիմնական դպրոցի VIIIա դասարանում (հայոց լ. և գրականության ուսուցչուհի Ասյա Հովասափյան) միջոցառում էր կազմակերպվել <<Դեպի անկախություն.1918>> վերնագրով, որը նվիրված էր ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Աշակերտները հակիրճ զեկուցումներով, հայրենաշունչ բանաստեղծություններով, հայրենասիրական երգերով համեմեցին միջոցառումը, մեկ անգամ ևս հաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն:

<<Իմ արծիվ և առյուծ Թորգոմատուն>>

Սիսիանի հ 2 հիմնական դպրոցում շարունակվում են միջոցառումները` նվիրված ՀՀ և մայիսյան տոների 100-ամյակին:
IXա դասարանում (դասղեկ` Գոհար Քարամյան) անցկացվեց << Մեր արծիվ ու առյուծ Թորգոմատուն>> վերտառությամբ միջոցառումը:
Ուսուցչուհին հանդես եկավ հակիրճ զեկույցով` պատմական էքսկուրսի հրավիրելով դեպի 1918թ. մայիսի 28…
<<Մայիսի 28, դու մեր հզոր Թորգոմատան արծիվն ես ու ու առյուծը:
Դառնանք ու փառաբանենք անունդ, գործդ, զոհաբերումդ ու պատգամդ>>:
Բանախոսի զեկույցը մերթընդմերթ ընդմիջվում էր աշակերտների հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով:
Միջոցառումն անմոռաց հետք թողեց ներկաների հոգում` մեկ անգամ ևս հավաստելով, որ 1918թ. մայիսի 28-ը ազատ ու անկախ ապրելու, ինքնահաստատման, վերապրելու և հարատևելու համազգային կամքի խարիսխն է:

<< Հայաստանը ռուս գրողների ստեղծագործություններում>>

2018թ. մարտի 14-ին Սիսիանի հ 2 հիմնական դպրոցի VIIբ դասարանում (ռուսաց լ. և գրականության ուսուցչուհի Ալլա Մակարյան) անցկացվեց <<Հայաստանը ռուս գրողների ստեղծագործություններում>> միջոցառումը` նվիրված ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Աշակերտները սիրով, երախտագիտությամբ հնչեցրին ռուս գրողներ Վ. Զվյագինցևայի, Մ Պետրովիխի, Ս. Գորոդեցկու, Վ. Կոնոպլյովի ստեղծագործությունները, այնուհետև ունկնդրեցին հայ ժողովրդի լավագույն բարեկամ Վիկտոր Կոնոպլյովի` Հայաստանին, Արցախին նվիրված լավագույն ստեղծագործությունները` հեղինակի կատարմամբ, մարդ ,ով հայ-ռուսական կապերի ամրապնդման ու զարգացման,հայերի ցեղասպանության, Արցախի ճանաչման ջատագովն է, մարդ, ով իրեն համարում է հայ ժողովրդի ռուս որդի, ընտրում հայկական Արամ Կանեփյան անուն-ազգանունն ու բարձրաձայնում`
Россия – мать,
Айастан – отец…

Իմ գիրը քեզ, Հայաստա´ն

Վայելչագրություն, գեղագրություն, գեղեցիկ գրության արվեստ:
Հայոց գրերի զարգացմանը զուգընթաց մշակվել է նաև գրչության արվեստը:
Վայելչագրությունը որպես առարկա ձուլվել է մայրենի լեզվի տարրական դասընթացին:
Վայելչագրությունն այսօր էլ կարևոր նշանակություն ունի ձեռագրի պարզության, գեղեցկության ու ընթեռնելիության ապահովման առումով, վկան` դպրոցում անցկացված վայելչագրության մրցույթ-ցուցահանդեսը` նվիրված ՀՀ-100-ամյակին:

2018 թվական: Փետրվարի 21: Մայրենիի միջազգային օր…
Սիսիանի հ 2 հիմնական դպրոցի պատմությունը հարստացավ ևս մեկ հիշարժան օրով:
Մայրենիի օրվան նվիրված համատեղ միջոցառմամբ հանդես եկան Սիսիանի հ 2 հիմնական դպրոցի շնորհաշատ աշակերտներն ու քաղաքային գրադարանի աշխատակիցները: Հայրենաշունչ բանաստեղծություններով, երգերով ու պարերով համեմվեց ողջ միջոցառումը, որն իր տրամաբանական շարունակությունն ու ավարտն ունեցավ քարե Այբբենարանի շուրջ, ուր աշակերտներին հաճելի անակնկալ էր սպասում Սիսիանի ավագանու անդամ Բագրատունի Ստեփանյանի կողմից` պատկերազարդ գրքերի տեսքով:
Պատմում են լուսանկարները…

<<Հայոց բանակը մեր պարծանքն է>>

Շնորհավո~ր տոնդ, 26-ամյա ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

   

12.12..2017 <<Եղիցի խաղաղություն>> 

Սիսիանի հ 2 հիմնական դպրոցի III ա դասարանի աշակերտները (դասվար` Ա. Կարապետյան), երկար կհիշեն 2007թ. դեկտեմբերի 11-ը, քանի որ անակնկալ այցովհարազատ դպրոց հյուր էր եկել նախկին շրջանավարտ, ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների ակտիվ մասնակից, <<Մարտական ծառայություն>> մեդալի արժանացած Սամվել Առաքելյանը:
Ս. Առաքելյանի առաջին ուսուցչուհին` Ա. Կարապետյանը, սիրով, գորովով, անթաքույց հպարտությամբ փոքրիկներին ներկայացրեց, թե ինչպիսի աշակերտ էր նա, կարևորեց նրա մարդկային որակները, որակներ, որոնք էլ մղեցին հերոսին անօրինակ սխրանքների:
Տեսնել էր պետք փոքրիկների կայծկլտուն աչքերը, վառվռուն հայացքները` ուղղված Ս. Առաքելյանին, երբ նա պատասխանում էր աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին հերոսի անցած ու անցնելիք ուղուն: Նա սիրով արձագանքեց աշակերտների բարեմաղթանքներին, որոնցով էլ նրանք ճանապարհեցին քաջ ու սրտոտ, անվեհեր սիսիանցուն` Սամվել Առաքելյանին:

Բռնությունների կանխարգելում

Բաց դաս Սիսիանի հ 2 հիմնական դպրոցում <<Բռնությունների կանխարգելում>> թեմայով:

 

 

 

24.10.2017

Աշխարհագրության դաս 8-րդ ա դասարանում նվիրված ՄԱԿ-ի ստեղծման 72 և ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 25 ամյակին:
Ուսուցչուհի` Գ.Քարամյան

01.09.2017թ.

Սիսիանի հ 2 հիմնական դպրոցը սիրով շնորհավորում է սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով, մաղթում անվարան երթ դեպի գիտելիքների զարմանահրաշ աշխարհ:
Բարի երթ…