Դպրոցի անձնակազմ

 

         ՏՆՕՐԵՆ

    Քանի կաս, ապրում ես, պետք է կարողանաս մի քար ավելացնել դպրոցաշինության վեր խոյացող շենքի պատին:

Հրանտ  Ազարումյան

 

 

Հրանտ Մարտիրոսի Ազարումյան

Ծնվել է 1956թվականին Սիսիան  քաղաքում,  ծառայողի ընտանիքում:

1974թ-ին ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1974 ուստարում ընդունվել  և ավարտել է  Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական մանկավարժական ինստիտուտը:

Հ. Ազարումյանը մանկավարժական գործունեությունը  սկսել է 1978 թ-ից` դասավանդելով  Շաղատ գյուղի դպրոցում:

1998թ-ից դպրոցի կոլեգիալ կառավարման խորհուրդը տնօրեն է ընտրել Հրանտ Մարտիրոսի Ազարումյանին, ով  մինչ այսօր ղեկավարում է Սիսիանի հ 2 հիմնական դպրոցը:

Հ. Ազարումյանի ղեկավարման տարիներին  դպրոցն արձանագրել է բազում հաջողություններ, քայլել նորին, առաջադիմականին, արդիականին համընթաց և այսօր էլ շարունակում է երթը` հաջողությունների  շղթան համալրելով  նորանոր  օղակներով…